Օլիմպական խաղեր. Հայտնի է բռնցքամարտիկ Անդրանիկ Հակոբյանի մրցակիցը![]() 27 հուլիսի 2012 - 20:58 AMT PanARMENIAN.Net - Լոնդոնում կայացել է Օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարի վիճակահանությունը: Հայաստանի միակ ներկայացուցիչ Անդրանիկ Հակոբյանը (75 կգ) ելույթը կսկսի որակավորման փուլից: 1/32 փուլում Հակոբյանը կմրցի ԱՄՆ-ն ներկայացնող Թերրելլ Գաուշայի դեմ: Այս մենամարտը կկայանա հուլիսի 28-ին: Այս նույն օրը Հայաստանի հավաքականից մեկնարկի կելնեն նաև ձյուդոիստ Հովհաննես Դավթյանը, մարմնամարզիկ Արթուր Դավթյանը և հրաձիգ Նորայր Բախտամյանը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |