Մերձմոսկովյան շրջանում 2 աղջիկների սպանության մեջ կասկածվող Վադիմ Գասպարյանը ձերաբակալվել է![]() 27 հուլիսի 2012 - 21:50 AMT PanARMENIAN.Net - Դատարանը ձերբակալել է Մերձմոսկովյան շրջանում երկու աղջիկների բռնաբարության և սպանության մեջ կասկածյալին, ուրբաթ օրը ՌԻԱ Նովոստիին հաղորդել է Մոսկովյան շրջանի ՔՀ ԳՔՎ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Գումեննայան: Հուլիսի 13-ին անտառի տարածքում` Մերձմոսկովյան շրջանի Կուչի գյուղի մոտ, հայտնաբերվել էին երկու 20-ամյա աղջիկների մարմիններ: Հաստատվել էր, որ հուլիսի 12-ին նրանք վերադառնում էին Կլինի շրջանի ամառանոցից: Մոսկվա վերադառնալու ճանապարհին աղջիկներն այլևս կապ չէին հաստատել ազգականների հետ: Համաձայն նախնական տվյալների` զոհերին խեղդել են: «Ուրբաթ օրը Իստրայի դատարանը բավարարել էր հետաքննության հայցը և որոշում ընդունել այդ հանցագործությանը մասնակցելու մեջ կասկածվող Վադիմ Գասպարյանին երկու ամսով ձերբակալելու մասին»,- ասել է Գումեննայան:
![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |