Սերժ Սարգսյանը մասնակցել է Լոնդոնի 2012թ. օլիմպիական խաղերի բացմանը

Սերժ Սարգսյանը մասնակցել է Լոնդոնի 2012թ. օլիմպիական խաղերի բացմանը

PanARMENIAN.Net - Միացյալ Թագավորություն աշխատանքային այցի շրջանակում նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 27-ի երեկոյան մասնակցել է Նորին Մեծություն Թագուհի Եղիսաբեթ Երկրորդի անունից տրված ընդունելությանը, հայտնում է նախագահի մամլո ծառայությունը:

Նույն օրը երեկոյան Սերժ Սարգսյանն այլ պետությունների ղեկավարների և բարձրաստիճան հյուրերի հետ ներկա է գտնվել Լոնդոնի 2012թ. օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությանը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---