ՄԱԿ-ը պատրաստ է հումանիտար օգնություն ցուցաբերել Լեռնային Բադախշանի բնակիչներին

ՄԱԿ-ը պատրաստ է հումանիտար օգնություն ցուցաբերել Լեռնային Բադախշանի բնակիչներին

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ն այսօր հայտարարել է, որ պատրաստ է հումանիտար օգնություն ցուցաբերել Լեռնային Բադախշանի բնակիչներին, որտեղ իշխանությունները հատուկ գործողություն են իրականացնում վնասազերծելու համար հանցավոր խմբավորումը, որը պատասխանատու է հատուկ ծառայությունների գեներալ Աբդուլլո Նազարովի սպանության համար, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Կազմակերպությունը դիմել է Տաջիկստանի կառավարությանը՝ խնդրելով աջակցել Խորոգ ի ու մերձակա շրջանների բնակիչներին աջակցելու հարցում: Նշվում է, որ ՄԱԿ-ը կարող է ապահովել քաղաքացիական անձանց սնդդամթերքով ու առաջին անհրաժեշտության պարագաներով:

Ըստ ՄԱԿ-ի, մուտքը Խորոգ սահմանափակ է, հեռախոսակապ չկա:

ԵՄ-ն կոչ էր արել Տաջիկստանին հումանիտար միջանցք բացել Լեռնային Բադախշանի բնոկչությանը օգնելու համար:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---