Թուրքիայում ձերբակալվել է հանցավոր խմբավորումը, որը պատանդ էր պահում Վրաստանի 21 քաղաքացիների![]() 28 հուլիսի 2012 - 12:43 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայում ձերբակալվել է հանցավոր խմբավորումը, որը պատանդ էր պահում Վրաստանի 21 քաղաքացիների: Ինչպես լրագրողներին է հայտնել Թուրքիայում Վրաստանի հյուպատոս Զազա Պատարիձեն, Զեստաֆոնի շրջանի 21 բնակիչներին պահում էին Իչկերիկ քաղաքի տան նկուղում: Բոլոր նրանց խաբեությամբ տարել են Թուրքիա, որտեղ աշխատանք են խոստացել: Սակայն, փոխարենը, յուրաքանչյուրից 2 հազար դոլար են պահանջել և մինչ փրկագին ստանալը պահել են փակի տակ զինված մարդկանց հսկողությամբ: Թրաֆիքինգի զոհերին հաջողվել է կապվել հարզատների հետ և օգնություն խնդրել Վրաստանի իշխանություններից: Թուրքական հատուկ ծառայությունները ազատել են պատանդներին, հանցագործները ձերբակալվել են: Սակայն միջնորդի՝ ոմն Լաշա Նավարելիի ճակատագիրն անհյատ է: Այժմ բոլոր ազատված պատանդները գտնվում են Թուրքիայում Վրաստանի հյուպատոսությունում և շուտով կմեկնեն հայրենիք, հայտնում է Թրենդը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |