Առաջին անգամ ARMENIA WINE-ի մուսկատի գինին արծաթե մեդալ է ստացել Ֆրանսիայի միջազգային մրցույթում![]() 28 հուլիսի 2012 - 13:33 AMT PanARMENIAN.Net - Հայկական ARMENIA WINE ընկերությունը արծաթե մեդալ է ստացել «Աշխարհի լավագույն մուսկատները» միջազգային մրցույթում, որն անցել է հուլիսին ֆրանսիական Լանգդոկ Ռուսյիոն տարածաշրջանում: Մրցույթում ներկայացված են եղել 234 մուսկատի գինիներ աշխարհի 24 երկրներից՝ Ֆրանսիայից, Իտալիայից, Գերմանիայից, Ավստրիայից, Բրազիլիայից և այլն:«Հաղթանակն այս հեղինակավոր մրցույթում մեծ նշանակություն ունի համաշխարհային շուկայում հայկական գինիները առավել ճանաչելի դարձնելու համար»,-հուլիսի 28-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ARMENIA WINE ընկերության գլխավոր խորհրդատու Ժան-Բատիստ Սուլանը: Ըստ նրա, Հայաստանը բոլոր շանսերն ունի ներկայացնելու համար իր գինիները համաշխարհային շուկայում, քանի որ դրա համար երկրում առկա են 4 անհրաժեշտ պայմանները՝ կլիման, հողը, խաղողի տեսակներն ու մարդկային գործոնը: Ֆրանսիացի մասնագետները, որոնք աշխատում են ARMENIA WINE-ում արդեն մեկ տարի, ներմուծում են գինեգործության լավագույն ավանդույթները, այդ թվում՝ խաղողի այգիների ճիշտ մշակումը, երբ մեկ հա 20-30 տոննայի փոխարեն պետք է ստանալ ընդամենը 5 տոննա խաղող, ինչը թույլ կտա մի քանի անգամ բարելավել արտադրվող խաղողի որակը և հասցնել այն միջազգային չափանիշների: Իր հերթին ընկերության տնօրեն Արթուր Հարությունյանը հավելեց, որ հայկական գինին տարածելու համար ՀՀ կառավարությանը կից արդեն ստեղծվել է համապատասխան Խորհուրդ, որն էլ կզբաղվի երկրում գինեգործության ռազմավարության իրականացմամբ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |