Ջավախքում սկսել են օգնություն տրամադրել հուլիսի 19-ի տարերքից տուժածներին

Ջավախքում սկսել են օգնություն տրամադրել հուլիսի 19-ի տարերքից տուժածներին

PanARMENIAN.Net - Ջավախքում սկսել են օգնություն տրամադրել հուլիսի 19-ի տարերքից տուժածներին: Այս փուլում նրանց հատկացվել է առաջին անհրաժեշտության սննդամթերք:

Ինչպես գրում է Գրուզիա Online-ը, սննդամթերքի փաթեթի մեջ 2 մեշոկ ալյուր է, 3 լ արևածաղկի ձեթ և 10 կգ մակարոն:

Տարածաշրջանում օգնություն կտրամադրվի 5 403 ընտանիքի՝ Ախալցխեի քաղաքապետարանը կհատկացնի օգնություն 3356 ընտանիքի, Ասպինձայում՝ 496 ընտանիքի, Ախալքալաքում՝ 776 ընտանիքի, Նինոծմինդայում՝ 738 ընտանիքի:

Հուլիսի 19-ին տարածաշրջանում տեղացած կարկուտի ու անձրևի պատճառով տուժել է 5 403 տնտեսություն և վնասվել է 2 146 հեկտար գյուղատնտեսական հողատարածք:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---