Հալեպի հայկական թաղամասերում դեռևս հանգիստ է, սակայն բնակիչները պատրաստվում են պատերազմի28 հուլիսի 2012 - 13:43 AMT PanARMENIAN.Net - Հալեպի հայկական թաղամասերում դեռևս հանգիստ է, գրում են Facebook սոցցանցի օգտատերերը Հալեպից: Ասվում է նաև, որ հիմնականում փակ են խանութները: Բնակչությունը չփչացող սննդամթերք է ձեռք բերում: Աշխատակիցների և ալյուրի պակասի պատճառով հացի պակաս կարող է զգացվել: Նրանց խորհուրդ են տալիս նաև ջուր կուտակել, ամեն դեպքում իմանալ այն նկուղների ու վայրերի գտնվելու վայրը, որտեղ կարելի է թաքնվել հրթիռակոծության ժամանակ: Նաև յուրաքանչյուր բնակիչ պետք է ունենան պատրաստի ուսապարկ պահածոներով, չոր հացով, ջրի պաշարով, լապտերով, դանակով և փաստաթղթերով, որը պետք է վերցնել վտանգի դեպքում: Սպասողական վիճակ է տիրում: Քաղաքում շատ են ինչպես կառավարական ուժերը, այնպես էլ ընդդիմադիր, և մարտական գործողությունները կարող են հասնել հայկական թաղամասերին: Ընդդիմադիրները այսօրվա դրությամբ որոշ առավելություն ունեն մի քանի թաղամասերում: Գաղթականները հավաքվել են քաղաքի դպրոցներում և համալսարանում: Սիրիայի կառավարական զորքերը շաբաթ օրը սկսել են Հալեպի մի շարք շրջանները մաքրել գրոհայիններից: Այդ մասին հայտնում է «Ֆրանս պրես» գործակալությունը՝ Լոնդոնում տեղակայված «Մարդու իրավունքների պահպանման մոնիտորինգի սիրիական կենտրոնի» վրա հղումով: Ավելի վաղ, Հալեպի իրադարձությունների ականատեսը «ՌԻԱ Նովոստիին» հայտնել էր, որ երկու օր առաջ շրջափակված գրոհայինները փորձել են դուրս գալ շրջափակումից, բայց ապարդյուն: Սիրիական SANA գործակալությունը հայտնում է, որ նախօրեին բանակը նման գործողություններ է կատարել Դամասկոսի արվարձաններում: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ «Մեկնարկի՛ր». Կրթական հարթակ՝ ստարտափ ստեղծող երիտասարդների համար Ավագ դպրոցի աշակերտուհին որոշել է Վանաձորում թեմատիկ քվեսթ (quest) սենյակներ ստեղծել |