ՀԱՕԿ-ը չի հաստատել, որ Տիգրան Մարտիրոսյանը վնասվածքի պատծառով բաց կթողնի Օլիմպիադան![]() 28 հուլիսի 2012 - 13:32 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային Օլիմպիական կոմիտեն դեռ չի հաստատել, որ Եվրոպայի ու աշխարհի չեմպիոն և Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, ծանրորդ Տիգրան Մարտիրոսյանը (77 կգ) վնասվածքի պատճառով չի կարողանա մասնակցել Լոնդոնի Օլիմպիական խաղերին: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Լոնդոնից հայտնել է Հանրային Հեռուստատեսության սպորտային մեկնաբան Կարեն Գիլոյանը: “ ՀԱՕԿ-ի աշխատակիցներն ասել են, որ մինչ Տիգրանի ելույթը դեռ 5 օր կա և նա կարող է մասնակցել Օլիմպիադային”,- նշել է Գիլոյանը: Հավաքականի բժիշկներն անում են ամեն ինչ, որպեսզի ծանրորդը օգոստոսի 1-ին պատրաստ լինի և դուրս գա մրցահարթակ: Տիգրան Մարտիրոսյանի վնասվածքի մասին տեղեկատվությունը տարածվել էր մինչև Օլիմպիական խաղերի մեկնարկը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |