ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է զենքի վաճառքի վերաբերյալ փաստաթղթի շուրջ աշխատանքները շարունակելու մտադրությունը![]() 28 հուլիսի 2012 - 19:17 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն կողմնակից է ՄԱԿ-ի`զենքի վաճառքի վերաբերյալ համաձայնագրի կոնֆերանսի արդյունքներին: Ինչպես հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը` ընդգծելով, որ ԱՄՆ վարչակազմը պատրաստ է այլ պետությունների հետ համատեղ աշխատել այս կարևոր փաստաթղթի շուրջ: Պետդեպարտամենտի ներկայացուցիչը նաև ընդգծել է, որ ԱՄՆ կոնֆերանսին հստակորեն նշել է այս հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը: Կոնֆերանսը տեղի է ունենում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակներում, որին մասնակցում է 193 երկիր և ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարՊան Գի Մունն իր հիասթափությունն է արտահայտել, որ համաժողովի մասնակիցները չեն կարողացել այս հարցի շուրջ ընդհանուր հայտարարի գալ, սակայն ողջունել է զենքի վաճառքի վերաբերյալ փաստաթղթի շուրջ աշխատանքները շարունակելու մտադրությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |