Քենիայում ԿԽ գրասենյակ. Հազարավոր եթովպացիներ փախչում են երկրից` էթնիկական հակամարտության պատճառով

Քենիայում ԿԽ գրասենյակ. Հազարավոր եթովպացիներ փախչում են երկրից` էթնիկական հակամարտության պատճառով

PanARMENIAN.Net - Քենիայում Կարմիր Խաչի գրասենյակը հաղորդում է այն մասին, որ Եթովպիայի մի քանի հազար բնակիչներ ստիպված են փախչել երկրից` փորձելով փրկվել երկու էթնիկ խմբերի միջև հակամարտությունից:

Ըստ մոտավոր հաշվարկների, մոտ 10 հազար մարդ, որոնք հայտնվել են Քենիայում, հումանիտար օգնության կարիք ունեն:

Եթովպիայի ԶԼՄ-ները հաղորդում են էթնիկ բախումների արդյունքում 50 սպանվածների մասին, հաղորդում է ВВС ռուսական ծառայությունը:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---