Ահարոն Շահինյանը, ում հուլիսի 26-ից թույլ չեն տալիս մտնել Բելառուսիա, վաղը կվերադառնա Երևան

Ահարոն Շահինյանը, ում հուլիսի 26-ից թույլ չեն տալիս մտնել Բելառուսիա, վաղը կվերադառնա Երևան

PanARMENIAN.Net - ՀՀ քաղաքացի Ահարոն Շահինյանը, ում հուլիսի 26-ից թույլ չեն տալիս մտնել Բելառուսիա, վաղը կվերադառնա Երևան: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել Շահինայանի որդին` Արմեն Շահինյանը:

Նա նաև հաղորդել է, որ բելառուսական կողմը հորն ապահովել է սննդով և ջրով:

Ինչ վերաբերում է Բելառուսիայում Հայաստանի դեսպանատան աջակցությանը, ապա Արմեն Շահինյանի խոսքով, դեսպանատանը հեռախոսազանգերին չեն պատասխանում և միայն էլեկտրոնային նամակ են գրել:

Ինչպես PanARMENIAN.Net ին ավելի վաղ էր հայտնի դարձել, Շահինյանի մուտքը Բելառուսիա արգելելու պատճառն այն է, որ նա սև ցուցակում է, որը Բելառուսիային է տրամադրել Ռուսաստանը:

Արմեն Շահինյանը հաղորդել է, որ դիմել ՀՀ ԱԳՆ, որտեղ նրան ասել են, որ պետք է բելառուսական կողմից գրավոր բացատրագիր, թե ինչու նրա հորը թույլ չի տրվում մուտք գործել Բելառուսիայի տարածք, ինչից հետո միայն մեր ԱԳՆ-ն կկարողանա դիմել բելառուսական կողմին:

Բելառուսական կողմը հրաժարվում է փոխհատուցել Շահինյանի թռիչքի համար, առաջարկելով, որ նա հայրենիք վերադառնա սեփական միջոցներով:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---