ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՆՈՐ ՇԵՆՔԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ. ՔԱՂԱՔԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԸ ՎԵՐՋԱՊԵՍ ԳՏԱՎ ԻՐ ՀԱՆԳՐՎԱԱՆԸ27 նոյեմբերի 2004 - 18:38 AMT PanARMENIAN.Net - Ավարտվել է Երեւանի քաղաքապետարանի նոր շենքի շինարարությունը: Շենքն ունի 5 հարկ, ավելի վաղ նախատեսված 4-ի փոխարեն, իսկ ընդհանուր մակերեսը կազմում է 13,5 հազար քառ. մետր: Այն զարդարված է 47 մետր բարձրություն ունեցող աշտարակով: Շենքը կառուցված է երեւանյան ճարտարապետության ավանդույթներով` հաշվի առնելով նորը: Հիմքում` Երեւանի «Կասկադի» հեղինակ հանդիսացող ճարտարապետ Ջիմ Թորոսյանի նախագիծն է: Քաղաքապետարանի նոր շենքում վերջապես իր հանգրվանը կգտնի Երեւան քաղաքի պատմության թանգարանը: Հիշեցնենք, որ խորհրդային ժամանակաշրջանում թանգարանը գտնվել է Երեւանի մզկիթում («Երկնագույն մզկիթ»), սակայն դրա վերակառուցման եւ այնտեղ կրոնական ծեսերի վերսկսման հետեւանքով, թանգարանը մնացել էր «առանց մշտական գրանցման»: Երեւանի մզկիթ հաճախում են հիմնականում Իրանից եւ արաբական երկրներից եկածները` պարսիկները, ադրբջանցիները, սիրիացիները եւ ուրիշներ:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |