Facebook-ում «Սիրիահայերի աջակցության և օգնության էջ» է բացվել![]() 28 հուլիսի 2012 - 17:27 AMT PanARMENIAN.Net - Facebook սոցիալական ցանցում բացվել է «Սիրիահայերի աջակցության և օգնության էջ», որը ստեղծվել է սիրիահայերին աջակցելու և օգնելու նպատակով: Ինչպես PanARMENIAN-ի թղթակցին փոխանցեց էջի հեղինակներից մեկը` Անահիտ Ադամյանը, իրենց արդեն հաջողվել է մեկ սիրիահայ կնոջ համար մատչելի գնով վարձով բնակարան գտնել` Երևանի կենտրոնում: Երեկ նույն Facebook-ում բացվել էր «Սիրիահայ ընտանիքների հյուրընկալում» անվանմամբ նախաձեռնություն, որը կոչ է անում հյուրընկալել Սիրիայից Հայաստան տեղափոխվող մեր հայրենակիցներին: Այն նպատակ ունի «հավաքագրելու կամավորների, ովքեր պատրաստ կլինեն ընդունել Հայաստան եկած այն սիրիահայ ընտանիքներին, որոնք սկզբնական շրջանում դժվարություններ ունեն տուն գտնելու կամ ձեռք բերելու հետ: Ցանկացած ժամկետով հյուրընկալում կողջունվի», - ասվում է նախաձեռնության էջում: Հալեպ ներթափանցած գրոհայինները մի շարք վայրերում դիրքեր և բարիկադներ են ստեղծել: Նրանց մեծ մասը կապված է «Ալ-Քաիդայի» ահաբեկչական ցանցի հետ: Նրանք քաղաք են ներթափանցել թուրքական սահմանից, որը քաղաքից 50 կմ հեռավորության վրա է: Ահաբեկիչները որպես պատանդ են վերցրել մի խումբ խաղաղ բնակիչների և նրանց օգտագործում են որպես կենդանի վահան: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |