Հայաստան - Թուրքիա - Իրան սահմանային գոտում 3,8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Հայաստան - Թուրքիա - Իրան սահմանային գոտում 3,8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

PanARMENIAN.Net - Հուլիսի 28-ին, ժամը 16.35-ին տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 15:51-ին Հայաստան - Թուրքիա - Իրան սահմանային գոտում՝ Արարատ քաղաքից 20 կմ դեպի հարավ, տեղի է ունեցել 3,8 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 5 բալ: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:

ԱԻՆ լրատվական ծառայության փոխանցմամբ, Հայաստանի Հանրապետության տարածքում երկրաշարժը չի զգացվել:

Ժամը 16.14-ին երկրաշարժին հետևել է 2.4 մագնիտուդով հետցնցում:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---