Օլիմպիական խաղեր. Ձյուդոիստ Հովհաննես Դավթյանը դուրս մնաց հետագա պայքարից![]() 28 հուլիսի 2012 - 18:22 AMT PanARMENIAN.Net - Օլիմպիական խաղերում շարունակվում են ձյուդոյի 60 կգ քաշային մարզիների մենամարտերը: Հայաստանցի ձյուդոիստ Հովհաննես Դավթյանը Օլիմպիական խաղերի սփոփիչ մենամարտում հանդիպեց ֆրանսիացի Սոֆիան Միլոսին: Անչափ լարված ստացվեց այս գոտեմարտը, հայ մարզիկն ավելի ակտիվ էր ու փորձում էր միավոր վաստակել, սակայ մրցակիցը լավ էր պաշտպանվում: Ամեն ինչ որոշվեց լրացուցիչ ժամանակում: Այստեղ Դավթյանը երկու անգամ զգուշացում ստացավ մրցավարից ժամանակ ձգելու համար, և հաղթանակը տրվեց ֆրանսիացուն: Այսպիսով, Դավթյանը դուրս մնաց բրոնզե մեդալի համար մղվող պայքարից: Մինչ այդ հայ մարզիկն առավելության էր հասել գերմանացի Տոբիաս Էնգլմայերի, ադրբեջանցի Իլդար Մուշկիևի և ղազախ Երկեբուլան Կոսսաևի նկատմամբ: Իսկ կիսաեզրափակիչում Ռուսաստանը ներկայացնող հայազգի Արսեն Գալստյանը մենամարտում է ուզբեկ ձյուդոիստի հետ: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |