Օլիմպիական խաղեր. Բռնցքամարտիկ Անդրանիկ Հակոբյանը դուրս մնաց հետագա պայքարից![]() 29 հուլիսի 2012 - 01:55 AMT PanARMENIAN.Net - Լոնդոնյան Օլիմպիական խաղերում կայացան նաև բռնցքամարտի մինչև 75 կգ քաշային կարգի նախնական մրցաշարերը: Հայաստանն այս մարզաձևում ներկայացնող միակ մարզիկը՝ Անդրանիկ Հակոբյանը, 1/32 փուլում հանդիպեց ԱՄՆ-ն ներկայացնող Թերրելլ Գաուշային: Առաջին ռաունդում Հակոբյանը ավելի ակտիվ էր գործում և հաղթեց 4:3 հաշվով: Երկրորդ ռաունդում հայ բռնցքամարտիկը կրկին ակտիվ էր, բայց մրցակիցը կարողացավ մի քանի հարված հասցնել և ընդմիջման գնացին 4:4 հաշվով: Ամեն ինչ որոշվեց վերջին՝ երրորդ ռաունդում, որն անցավ չափազանց արագ ու դինամիկ պայքարում: Մենամարտից 10 վայրկյան առաջ սխալ թույլ տվեց պաշտպանությունում և ենթարկվեց նոկդաունի: Սրանից հետո էլ մրցավարները հաղթանակը տվեցին նրա մրցակցին, ու Հակոբյանը դուրս մնաց հետագա պայքարից: Նշենք, որ վաղը՝ հուլիսի 29-ին Հայաստանի հավաքականից ելույթ կունենան ձյուդոիստ Արմեն Նազարյանը (60 կգ) և լողորդ Անահիտ Բարսեղյանը, որը հանդես կգա 100 մ թիկնալողում: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |