Օլիմպիական չեմպիոն Արսեն Գալստյանին «մերսեդես» և բնակարան հաղթանակի համար29 հուլիսի 2012 - 16:14 AMT PanARMENIAN.Net - Կրասնոդարում աշխատող շինարարական ընկերություններից մեկը Ռուսաստանի հավաքականի համար առաջին օլիմպիական ոսկե մեդալը նվաճած ձյուդոյիստ Արսեն Գալստյանին խոստացել է «Մերսեդես» ավտոմեքենա և 60 քառակուսի մետր տարածքով լիովին կահավորված բնակարան նվիրել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: «Մեր հայրենակցի հաղթանակը օլիմպիական չեմպիոն դաստիարակած ձյուդոյի ողջ երկրամասային ֆեդերացիայի հաղթանակն է… 60 քառակուսի մետր տարածքով բնակարանը, որն արդեն ամբողջությամբ կահավորված է, սպասում է չեմպիոնի վերադարձին»,- կիրակի օրը հաղորդել է ընկերությունը, որը ձյուդոյի Կրասնոդարի երկրամասի ֆեդերացիայի հովանավորներից մեկն է: Քսաներեքամյա Արսեն Գալստյանը շաբաթ օրը՝ հուլիսի 28-ին, դարձավ ժամանակակից Ռուսաստանի պատմության մեջ առաջին ձյուդոյիստը, որը օլիմպիական ոսկի նվաճեց: Մարզիկի հաջողությունը մինչև 60կգ քաշային կարգում ճապոնացի Հիրոակի Հիրաոկայի հետ եզրափակիչ մենամարտում Ռուսաստանի հավաքականին բերեց առաջին մեդալը Օլիմպիադա-2012-ում: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով |