«Ագուլիս» ցուցահանդեսը կբացի ժամանակակից արվեստի հավաքածուների IV մոսկովյան փառատոնը29 հուլիսի 2012 - 17:07 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 1-ից Մոսկվայում կբացվի Ռուսաստանի ժամանակակից արվեստի հավաքածուների IV փառատոնը, որի կազմակերպիչը ԺԱՊԿ-ն է (Ժամանակակից արվեստի պետական կենտրոն): Հեղինակավոր փառատոնի համակազմակերպիչը Գայանե Խաչատրյանի միջազգային հիմնադրամն է, որի նախագահը հավաքորդ, ցուցահանդեսային նախագծերի համադրող Վալերի Խանուկաևն է: Ինչպես հաղորդում է NovostiNK-ն, Վալերի Խանուկաևի խոսքով, այս տարի փառատոնը կբացվի «Ագուլիս» ցուցահանդեսով՝ նվիրված Գայանե Խաչատրյանի ստեղծագործությանը: Ցուցադրության մեջ կենտրոնական տեղը զբաղեցնում են Գայանե Խաչատրյանի տարբեր շրջանների գեղանկարչական ու գրաֆիկական աշխատանքները: Նախագծում ներկայացված է նաև հայտնի թատերական լուսանկարիչ Վիկտոր Բաժենովի լուսանկարչական ցուցադրությունը՝ նվիրված Գայանեի ստեղծագործական կապերին Սերգեյ Փարաջանովի, Ֆեդերիկո Ֆելինիի, Անդրեյ Տարկովսկու հետ: Ցուցադրության մեջ առանձնահատուկ տեղ ունի «Ագուլիս» վիզուալ-ակուստիկ ինստալյացիան, որը ստեղծվել է ստեղծագործական խմբի՝ Վլադիմիր Մարտինովի, Վլադիմիր Սմոլյարի, Ալեքսանդր Պետայի, Վալերի Խանուկաևի, Միխայիլ Բուտովի, Վյաչեսլավ Կալիկայի, Մարկ Սիրգույի և Էմանուել Գալինի կողմից: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ և ԱՄՆ մաքսային մարմինները կգործակցեն Ակնկալվում է, որ համաձայնագրի ստորագրումը մեծապես կնպաստի մաքսային իրավախախտումների հայտնաբերմանը Սաուդյան Արաբիայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին Դեսպանի նստավայրը Թբիլիսին է ՌԴ ԱԳՆ․ ՀՀ-ում ընթացող բողոքի ակցիաներն այդ երկրի ներքին գործն են Նա հավելել է, որ ՌԴ–ն տրամադրված է Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունների զարգացմանը Զախարովա․ ՌԴ–ն, որպես ՀՀ դաշնակից, միշտ պատրաստ է օգնել Նա նաև ասել է, որ ՀՀ իշխանությունները դրական են արձագանքել ՌԴ աջակցությանը |