Ալբերտ Ազարյանին չեն թույլատրել կրել Հայաստանի դրոշը Օլիմպիական խաղերի բացման արարողությանը29 հուլիսի 2012 - 16:33 AMT PanARMENIAN.Net - Լոնդոնում 30-րդ Օլիմպիական խաղերի կազմակերպիչները չեն թույլատրել անվանի խորհրդային մարմնամարզիկ, եռակի օլիմպիական չեմպիոն, աշխարհի քառակի չեմպիոն, Եվրոպայի երկակի չեմպիոն, ԽՍՀՄ 11-անգամյա չեմպիոն 83-ամյա Ալբերտ Ազարյանին կրել Հայաստանի դրոշը Օլիմպիական խաղերի բացման արարողությանը: Ինչպես հաղորդում է NovostiNK-ը, իրենց որոշումը կազմակերպիչները հիմնավորել են լեգենդար մարզիկի տարիքով: Դեռևս մի քանի ամիս առաջ Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և Ազգային օլիմպիական կոմիտեի որոշմամբ Օլիմպիադայի բացմանը Հայաստանի հավաքականի դրոշը պետք է կրեր Ալբերտ Ազարյանը: Սակայն Հայաստանում շփոթվել էին, երբ խաղերի բացման արարողությանը երկրի դշորը կրում էր թեքվանդոյիստ Արման Երեմյանը: Հիշեցնենք, որ Ալբերտ Ազարյանը հայկական հավաքականի դրոշը կրել է 2008թ. Օլիմպիական խաղերի բացմանը Պեկինում, որտեղ Հայաստանը 6 բրոնզե մեդալ նվաճեց: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Միրզոյանն Էստոնիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ օրակարգն ու տարածաշրջանային զարգացումները Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքը Փաշինյանը չի մեկնել Աշխաբադ՝ մասնակցելու ԱՊՀ երկրների վարչապետերի հանդիպմանը ՀՀ–ն ներկայացնում էր ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը Reuters. Պուտինը համաձայն է բանակցել հրադադարի մասին, բայցև պատրաստ է շարունակել պատերազմը Պուտինը պատրաստ է հրադադարի, եթե ամրագրվի առկա առաջնագիծը «Ռոստելեկոմ Հայաստանը» վերափոխվում է OVIO-ի Մինչև 2024թ․ ընկերությունը Հայաստանում կատարել է ավելի քան 37 մլրդ դրամ ներդրում |