Ճապոնիայում ՀՀ դեսպանը Մխիթար Գոշի մեդալ է հանձնել Սումիո Էդիմուրային![]() 30 հուլիսի 2012 - 13:38 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 29-ին Ճապոնիայում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ Ճապոնիա-Հայաստան ընկերության նախագահ Սումիո Էդամուրայի` Մխիթար Գոշի մեդալով պարգևատրման պաշտոնական արարողությունը: Միջոցառմանը ներկա էին Ճապոնիա-Հայաստան ընկերության մի շարք անդամներ: Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, Սումիո Էդիմուրան 2011թ. սեպտեմբերին 3-ին ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար: Սումիո Էդիմուրային Մխիթար Գոշի մեդալը հանձնեց Ճապոնիայում ՀՀ դեսպան Հրանտ Պողոսյանը Հայտնի դիվանագետ Սումիո Էդամուրան 1992թ-ից հավատարմագրվել է որպես Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի առաջին դեսպան (նստավայրը` Մոսկվա)` զգալի ներդրում ունենալով անկախ Հայաստանի հետ դիվանագիտական ու տնտեսական կապերի հաստատման և զարգացման գործում: Վերջին 13 տարիների ընթացքում Ս. էդամուրան ղեկավարում է Ճապոնիա-Հայաստան ընկերությունր, որի գործունեությունր աջակցում է երկու երկրների միջև քաղաքական երկխոսությանն ու բարեկամական կապերի զարգացմանը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |