Եվրոպական երիտասարդական պառլամենտն արդեն Հայաստանում է

Եվրոպական երիտասարդական պառլամենտն արդեն Հայաստանում է

PanARMENIAN.Net - Եվրոպական երիտասարդական պառլամենտը (ԵԵՊ) համախմբում է 16-24 տարեկան երիտասարդների Եվրոպական խորհրդարանի ձևաչափով Գլխավոր վեհաժողովում տարբեր խնդիրներ քննարկելու և դրանց համար համապատասխան հանձնաժողովներում բանաձևերի տեսքով լուծումներ առաջարկելու համար: Այստեղ ընդունված բանաձևերն ուղարկվում են ԵՄ հանձնաժողովին որպես առաջարկություն:

Ինչպես PanARMENIAN-ին հայտնել են ԵԵՊ հայաստանյան նախաձեռնության հիմնադիրները` ԵԵՊ-ն ունի իր ներկայացուցչությունները եվրոպական 35 երկրներում:

ԵԵՊ-ի հետ երկարատև բանակցություններից հետո ԵԵՊ-ի հայաստանյան նախաձեռնության ղեկավարներ Սյուզաննա Շամախյանին և Հովսեփ Պատվականյանին հաջողվել է Հայաստանում ԵԵՊ ներկայացուցչություն բացել:

Հուլիսի 29-ին ԵԵՊ-ի Կառավարող մարմինը հաստատել է Հայաստանի կարգավիճակը որպես ԵԵՊ-ի հայաստանյան նախաձեռնություն, ինչի շնորհիվ այսուհետ Հայաստանի ներկայացուցչությունը ստանում է իրավունք ներգրավված լինել ԵԵՊ-ի միջազգային նստաշրջաններին:

ԵԵՊ-ի խորհրդի անդամ Ալան Ֆլաուրսն օգոստոսի 2-ին կժամանի Հայաստան` հայկական ներկայացուցչության հետ ծանոթանալու և հետագա գործունեությունը քննարկելու նպատակով:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---