Հայկական «SOS Սևան» -ը գերմանական ֆիլմերի փառատոնում արժանացել է առաջին մրցանակի

Հայկական  «SOS Սևան» -ը  գերմանական ֆիլմերի փառատոնում  արժանացել է առաջին  մրցանակի

PanARMENIAN.Net - Գերմանական հայտնի NaturVision կինոփառատոնի գլխավոր մրցանակը բաժին է հասել Արևորդի էկոակումբի նկարահանած «SOS Սևան» ֆիլմին: Այս կապակցությամբ հուլիսի 31-ին ժամը 12-ին Անի հյուրանոցի Դվին դահլիճում տեղի կունենա մամուլի ասուլիս: «SOS Սևան» ֆիլմը պատմում է Սևանա լճի բնապահպանական խնդիրների մասին և նկարահանվել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի՝ (FPWC) Արևորդի բնապահպանական-կրթական ծրագրի շրջանակներում: Ֆիլմի նկարահանմանը աջակցել է ՎիվաՍելլ-ՄՏՍ ընկերությունը: Նշենք, որ NaturVision կինոփառատոնը Եվրոպայի ամենահայտնի փառատոններից է, այն ամենամյա է և անցկացվում է Գերմանիայի Լյուդվիգսբուրգ քաղաքում:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---