18  Երևանի գունազարդված կամարները

Երևանի 76 կամարանցումներ արդեն նկարազարդված են

Երևանի  76 կամարանցումներ  արդեն նկարազարդված են

PanARMENIAN.Net - Մայրաքաղաքում արդեն նկարազարդվել է 76 կամարանցում: Այս մասին այսօր աշխատանքային խորհրդակցության ժամանակ ասել է Երևանի գլխավոր դիզայներ Գագա Ամատունին: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է մինչև տարեվերջ ավարտել կամարանցումների գեղարվեստական ձևավորման ծրագիրը: Ինչ վերաբերում է բազմաբնակարան բնակելի շենքերի շքամուտքերի վերանորոգման աշխատանքներին, քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետը փոխանցել է, որ արդեն վերանորոգվել է 807 շքամուտք: Կոմունալ տնտեսության վարչության պետն ասել է, որ նախորդ շաբաթվանից մեկնարկել են նաև մայրաքաղաքի սանիտարական մաքրման աշխատանքների շաբաթօրյակները: Խորհրդակցության ժամանակ քաղաքապետարանի աշխատակիցները հավաստիացրել են, որ շարունակում են ամենօրյա հսկողություն իրականացնել հասարակական ավտոտրանսպորտային միջոցների սպասարկման ոլորտում: Նախորդ երկու ամիսների ընթացքում տեխնիկապես անբավարար վիճակում գտնվելու պատճաով երթուղիներից դուրս են բերվել մի շարք մեքենաներ: Տրասնպորտի վարչության պետը զեկուցել է, որ ընթացքի մեջ է Երևանի ներքաղաքային ավտոբուսային և միկրոավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղիների մրցույթների անցկացումը: Հունիս-հուլիս ամիսներին անցկացվել է 38 մրցույթ, որի արդյունքում հաղթել է 24 երթուղի: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից փոխանցում են, որ քաղաքապետը անդրադարձել է նաև թափառող կենդանիների խնդրին և բնակչության կողմից բարձրացված դժգոհություններին: Տարոն Մարգարյանը հանձնարարել է այս ուղղությամբ աշխատանքներ ձեռնարկել և ապահովվել բնակչության անվտանգությունը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---