Վարդան Օսկանյանը դիմել է վերաքննիչ դատարան30 հուլիսի 2012 - 15:50 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը դիմել է վերաքննիչ դատարան՝ բողոքարկելու Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի՝ ա յս տարվա hուլիսի 23-ին կայացրած որոշումը: Այդ որոշումով դատարանը հրաժարվել էր բավարարել Վարդան Օսկանյանի բողոքը, որով նա պահանջում էր վերացնել ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից 2012 թ. մայիսի 25-ին իր հիմնադրած Սիվիլիթաս հիմնադրամի դեմ քրեական գործ հարուցելու մասին որոշումը: Վարդան Օսկանյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանի պնդմամբ՝ վերաքննիչ դատարան դիմելու համար իրենք ունեն բոլոր հիմքերը: «Դատարանն իր պատճառաբանությունների մեջ նշում է, որ Վարդան Օսկանյանի իրավունքները չեն խախտվել, ինչը չպատճառաբանված եզրահանգում է: Միաժամանակ, դատարանը չի անդրադարձել և չի պատասխանել մեր փաստարկներին»,- ասել է Տիգրան Աթանեսյանը: Սիվիլիթաս հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանն էլ նամակ է ուղարկել Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանին , որով փորձել է ճշտել, թե ինչով է պայմանավորված Սիվիլիթաս հիմնադրամի՝ պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումների կասեցումը: Հիշեցնենք, որ ստուգումները, որոնք երկարաձգումից հետո պետք է ավարտվեին 2012 թ. օգոստոսի 3-ին, Պետական եկամուտների կոմիտեի նախագահի հրամանով հուլիսի 23-ից 30 աշխատանքային օրով կասեցվել են: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |