Նախկին վարչապետ Տիմոշենկոն գլխավորել է Ուկրաինայի միացյալ ընդդիմության ցուցակը

Նախկին վարչապետ Տիմոշենկոն գլխավորել է Ուկրաինայի միացյալ ընդդիմության ցուցակը

PanARMENIAN.Net - Ուկրաինայի նախկին վարչապետ, «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլիա Տիմոշենկոն, որը պատիժ է կրում լիազորությունները չարաշահելու համար՝ Ռուսաստանի հետ «գազային պայմանագրերի» կնքման գործով, գլխավորել է Ուկրաինայի միացյալ ընդդիմության ցուցակը:

Համապատասխան որոշումը կայացվել է կուսակցության համագումարում երկուշաբթի օրը, հայտնում է «Ինտերֆաքսը»:

Ուկրաինայի խորհրդարանի ընտրությունները կանցնեն հոկտեմբերի 28-ին և առաջին անգամ վերջին 10 տարում կանցնեն խառը՝ մեծամասնական և համամասնական, ընտրակարգով:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---