«Արի տուն» ծրագրի 6-րդ փուլին կմասնակցի 160 սփյռուքահայ պատանի![]() 30 հուլիսի 2012 - 16:50 AMT PanARMENIAN.Net - Շուրջ 160 պատանի 9 երկրներից կմասնակցեն «Արի տուն» ծրագրի այս տարվա 6-րդ փուլին: Այսօր ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ «Արի տուն» ծրագրի բացումը, որին մասնակցում են սփյուքահայ պատանիներ Ֆրանսիայից, Գերմանիայից, Հոլանդիայից, ՌԴ-ից, Սիրիայից և այլ երկրներից: Բացմանը ողջույնի խոսքով ներկաներին դիմեց սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ինչից հետո մասնակիցներիցը պատմեցին, թե ինչպես են որոշել մասնակցել ծրագրին և կիսվեցին Հայաստանից ստացած տպավորություններով: Ծրագրի մասնակիցները 10 օր կապրեն իրենց հյուրընկալած ընտանիքներում, կայցելեն Հայաստանի պատմամշակութային հուշարձաններ, կմասնակցեն տարբեր համերգների և միջոցառումների: Ծրագրի վերջին 4 օրը մասնակիցները կանցկացնեն Աղավնաձորի ճամբարում: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |