Աբդուլլահ Գյուլը, հավանաբար, կրկին կառաջադրվի Թուրքիայի նախագահի պաշտոնումՙ![]() 30 հուլիսի 2012 - 18:27 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի ներկայիս նախագահ Աբդուլլահ Գյուլը, հավանաբար, կրկին կառաջադրվի Թուրքիայի նախագահի պաշտոնում 2014 թվականին: Այդ մասին Vatan-ին տված հարցազրույցում հայտարարել է Գյուլի մամլո քարտուղար Ահմեդ Սեվերը: Սեվերի հայտարարությունը դժգոհություն է առաջացրել Արդարության և զարգացման կուսակցությունում, որը մտադիր է նախագահի համաժողովրդական ընտրություններին գնալ սեփական թեկնածուով՝ առաջադրելով վարչապետ Էրդողանի թեկնածությունը: Ըստ Սեվերի, Գյուլին ոչինչ չի խանգարում կրկին առաջադրվել նախագահի պաշտոնի համար: Նախկինում Թուրքիայում նախագահին ընտրում էր խորհրդարանը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |