Զինեդին Զիդանը մարզչի որակավորում է ստացել

Զինեդին Զիդանը մարզչի որակավորում է ստացել

PanARMENIAN.Net - Հանրահայտ ֆրանսիացի ֆուտբոլիսը Զինեդին Զիդանը մարզչի որակավորում է ստացել: Այս մասին հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը` հղելով ֆրանսիական «Էքիփ» պարբերականին:

Ըստ պարբերականի, Զիդանը կմիանա այն մարզիչների խմբին, որոնք աշխատում են իսպանական «Ռեալի» երկրորդ թիմում: Այսպիսով, հայտնի ֆուտբոլիստը կլքի «արքայական» ակումբի սպորտային տնօրենի պաշտոնը:

Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպանը որպես ֆուտբոլիստ իր կարյերան ավարտել է 2006-ին: «Ռեալի» կազմում նա աշխատում է սկսած 2009-ից, նշում է աղբյուրը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---