«Ժողովուրդ». Ծառուկյանը փեսային թույլ չի տալիս առաջադրվել

«Ժողովուրդ». Ծառուկյանը փեսային թույլ չի տալիս առաջադրվել

PanARMENIAN.Net - «Ժողովուրդ»-օրաթերթը գրում է, որ Աբովյանի քաղաքապետ Կարո Գուլոյանը աներոջը՝ Գագիկ Ծառուկյանին այդպես էլ չի կարողանում համոզել, որպեսզի նա թույլ տա իրեն առաջադրվել Աբովյանի քաղաքապետի պաշտոնում: Ըստ թերթի քաղաքապետը Ծառուկյանին հանդիպել է Լոնդոն մեկնելուց առաջ՝ մտածելով, որ տրամադրությունը բարձր կլինի, եւ գուցե նա փոխի մտադրությունը : Սակայն Ծառուկյանն իր փեսային ասել է, որ ժողովուրդը դժգոհ է նրա աշխատանքից, ավելին, Գուլոյանը հեղինակազրկում է իրեն:

Երեկ թերթը փորձել է Կարո Գուլոյանից ճշտել տեղեկությունը, սակայն վերջինիս հեռախոսն անջատած է եղել: «Ժողովուրդ»-ը գրում է, որ քաղաքապետ դառնալուց հետո Ծառուկյանի փեսան երկու նոր ռեստորանի տեր է դարձել՝ «Ղարս» եւ «Փարվանա», ինչպես նաեւ ձկնաբուծարան է գնել, սեփականաշնորհել է Աբովյանի հանրախանութը, ձեռք է բերել նաեւ գազալցակայանների Եղվարդում եւ Արգավանդում:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---