ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության համագումարում Բիլ Քլինթոնը կառաջադրի Օբամայի թեկնածությունը

ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության համագումարում Բիլ Քլինթոնը կառաջադրի Օբամայի թեկնածությունը

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը հանդես կգա գլխավոր ելույթով սեպտեմբերին կայանալիք Դեմոկրատական կուսակցության համագումարում, որտեղ պաշտոնապես կառաջադրի գործող նախագահ Բարաք Օբամայի թեկնածությունը: Այդ մասին հայտնում է CBS News-ը:

Ինչպես նշում է «ՌԻԱ Նովոստին», Քլինթոնը շարունակում է մնալ ամենաճանաչված քաղաքական գործիչ դեմոկրատների թվում, չնայած նրան, որ նրա նախագահությունն ուղեկցվում էր մի շարք սկանդալներով և ինքը՝ նախկին նախագահը վերջին տարինեին մի քանի անգամ հայտարարել է Օբամայի հետ տարաձայնությունների մասին:

Սեպտեմբերի 5-ին ելույթից զրկված փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը, որը կրկին մասնակցում է ընտրություններին Օբամայի հետ, հաջորդ օրը հանդես կգա և պաշտոնապես կներկայացնի գործող նախագահին որպես թեկնածու: Ըստ ԱՄՆ քաղաքական ավանդույթի, նախագահության թեկնածուները ձևականորեն առաջադրվում են կուսակցական համագումարներում:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---