«Ժողովուրդ». Վարդան Ղուկասյանն իր աշխատակիցներին զանգվածաբար գրանցում է «Ֆեյսբուքում»31 հուլիսի 2012 - 09:46 AMT PanARMENIAN.Net - «Ժողովուրդ»-ին հասած տեղեկությունների համաձայն` վերջին օրերին Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը սկսել է իր մոտ կանչել քաղաքապետարանին ենթակա կառույցների աշխատակիցներին եւ հրահանգել գրանցվել «Ֆեյսբուք»-ում՝ մասնակցելու այնտեղ կազմակերպված քվեարկություններին: «Սակայն Վ. Ղուկասյանի մամլո խոսնակ Լիլիթ Աղեկյանը թերթի հետ զրույցում հերքել է տեղեկությունը՝ ասելով. «Էդ ի՞նչ բան է, էդ ի՞նչ բամբասանք է: Դա մեր աշխատաոճը չէ եւ չի համապատասխանում իրականությանը: Մարդիկ կան, որ ուզում են ինտրիգա ստեղծել ու տալիս են մեր անունը: Կրկնում եմ՝ դա մեր ոճը չէ»: Թերթը գրում է, որ թեև հանգստյան օրերին ընթացող քվեարկություններում առաջատարը եղել է ԲՀԿ անդամ, բայց «ճակատագրով» ՕԵԿ-ական Սամվել Բալասանյանը, այնուամենայնիվ, Վարդանիկը փորձում է «Ֆեյսբուք», «Օդնոկլասսնիկի», 1001 golos.ru կայքերի միջոցով ցույց տալ իշխանություններին, թե իր վարկանիշը բարձր է: Ավելին, ի հեճուկս խոսնակի հերքումների, ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների, այս օրերին ֆեյսբուքյան իրական եւ կեղծ հաշիվներ են բացում նույնիսկ Վ. Ղուկասյանի թիկնազորի անդամները, ինչն էլ առաջացրել է գյումրեցիների ծիծաղը: Թերթի հետ զրույցում նրանցից մեկը կատակել է. «Վարդանիկի ախրանեն արդեն կըսե, թե մեր զենքը կամպյուտրի մգնիգն է»: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պատվիրակությունը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը ԱԳՆ․ ԵՄ կողմից շենգենյան վիզայի վճարի չափի հնարավոր փոփոխությունը չի տարածվի ՀՀ քաղաքացիների վրա ԱԳՆ–ն արձագանքել է մամուլում շրջանառվող որոշ տեղեկություններին |