ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է պատրաստում Իրանի դեմ

ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է պատրաստում Իրանի դեմ

PanARMENIAN.Net - ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ու Սենատը պատրաստ են օրինագիծ ընդունել Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ: Ինչպես հայտնում է Associated Press-ը, պատժամիջոցներն ուղղված են Իրանի ատոմային ծրագրի ձախողմանը, մասնավորապես, նավագնացության ոլորտում:

Փաստաթուղթը նաև առաջարկում է դիտարկել Իրանի էներգետիկ հատվածը որպես «բարձր մտահոգության գոտի»:

Ակնկալվում է, որ քվեարկությունը տեղի կունենա արդեն 2012թ. օգոստոսի 1-ին:

Իրանը շարունակում է պնդել, որ իր ատոմային ծրագիրը խաղաղ բնույթ է կրում: ՌԲԿ-ն նշում է, որ 2012թ. հուլիսի 30-ին Իրանի ԱԳՆ ղեկավար Ալի Աքբար Սալեհին հայտնել է, որ Թեհրանը մտադիր է հերթական բանակցություններն անցկացնել միջազգային միջնորդների «վեցնյակի» հետ: Ըստ նախարարի, բոլորը պետք է ընդունեն խաղաղ ատոմի նախագծի շրջանակներում ուրան հարստացնելու իրավունքը: «Սա սկզբունքային պահ է»,-ասել է նա:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---