ANCA-ն հորդորում է NBC-ին ներողություն խնդրել Օլիմպիադայի բացմանը ՀՀ հավաքականի ոչ պատշաճ ներկայացման համար31 հուլիսի 2012 - 12:33 AMT PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը իր հիասթափությունն է հայտնել NBC հեռուստաալիքին Լոնդոնի Օլիմպիական խաղերում Հայաստանի հավաքականի ցուցադրության վերաբերյալ: NBC Universal Media -ի նախագահ Ստեֆան Բուրկեին ուղղված ANCA նախագահ Քեն Խաչիկյանի նամակում, մասնավորապես, ասվում է. «Հայազգի բոլոր հանդիսատեսների անունից ցանկանում եմ մեր համընդհանուր հիասթափությունը հայտնել այն հանգամանքի առնչությամբ, որ Լոնդոնի Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ Հայաստանի պատվիրակությունը շատ կարճ ցուցադրվեց և առանց որևէ մեկնաբանության: Մենք մտահոգված ենք, որ արարողության ցուցադրության ժամանակ Հայաստանը ոչ մի կերպ չհիշատակվեց մեկնաբանների կողմից: Հայաստանի վերաբերյալ որոշ տեղեկություններ տալու փոխարեն, մեկնաբանները միայն ասացին. այժմ անցնում են Հայաստանի ներկայացուցիչները: Ավելին, Հայաստանին հատկացված ժամանակը բավարարեց միայն մեկ մարդու ցույց տալու համար բազմանդամ պատվիրակությունից: Նման քամահրական վերաբերմունքը անհարգալից է ոչ միայն Հայաստանի քաղաքացիների, այլ նաև ողջ հայկական Սփյուռքի համար, այդ թվում ԱՄՆ 1,5 մլն հայերի համար: Ավելին, դա խարխլում է վերաբերմունքը նաև NBC հանդեպ, որը ձևավորվել է այն հանդիսատեսի մոտ, որոնք անտարբեր չեն հայերի նկատմամբ: Մենք կոչ ենք անում բացատրել նման գործողությունների դրդապատճառներն ու ներողություն խնդրել, ինչպես նաև լիարժեք լուսաբանել հայկական հավաքականի ելույթները Օլիմպիական խաղերում: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Կիրանցեցիները թույլ չեն տվել սահմանազատման աշխատանքներ տանել․ Սանոսյանն ասել է՝ իրենք չեն այդ սահմանը գծել՝ 1976–ին է գծվել «Ճանապարհը կառուցենք՝ ինքն իրենով կլինի անվտանգություն»,–ասել է Սանոսյանը Միրզոյանը Բերբոքին է ներկայացրել ՀՀ-Ադրբեջան կարգավորման վերջին զարգացումները Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային տնտեսական ծրագրերի, դրանցում ՀՀ ներգրավվածության հարցերի շուրջ Անդրեասյանն ու Թուրքիայի մշակույթի նախարարը քննարկել են Անիի կամրջի հարցը Նրանք հանդիպել են Թուրքմենստանում Դեսպան․ Չաբահար նավահանգստից օգտվելու հարցում Հնդկաստանը սպասում է հայկական կողմի հստակ առաջարկներին Նա նշել է, որ Չաբահար նավահանգիստը համատեղ զարգացվում է Հնդկաստանի և Իրանի կողմից |