Խոսրովի արգելոցում զբոսնելու համար պետք է նախարարությունից թույլտվություն հարցնել

Խոսրովի արգելոցում զբոսնելու համար պետք է նախարարությունից թույլտվություն հարցնել

PanARMENIAN.Net - «Խոսրովի արգելոց» քաղաքացիական նախաձեռնության անդամներին և նրանց միացած բնապահպանական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին հետ հանդիպման ժամանակ, ի թիվս այլ հարցերի, բնապահպանները նախարարին խնդրել են լուծել արգելոց -թանգարան մուտք գործելու հարցը: Նախկինում դրա համար այցելուներից 500 դրամ էին ուզում, նախարարը հրահանգել է վերացնել այդ կարգը: Բնապահպան Սիլվա Ադամյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ այսուհետ Խոսրովի արգելոց -թանգարանի տարածք մտնելու համար պետք է դիմել նախարարություն և ստանալ համապատասխան թույլտվություն, որից հետո նախարարությունից այցելուներին կտրամադրեն զբոսավար և միայն նրա ուղեկցությամբ կարելի կլինի մտնել տարածք»: Ընդ որում սա վերաբերում է բոլորին, անկախ նրանից այցը ուսումնական նպատակներով է, թե պարզապես այցելություն:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---