Ադիբեկյան. Նախագահական ընտրություններում հաղթելու Ծառուկյանի շանսերն ավելի մեծ են, քան Քոչարյանի 31 հուլիսի 2012 - 14:15 AMT PanARMENIAN.Net - Եթե «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նախագահական ընտրություններում առաջադրի իր թեկնածուին՝ Գագիկ Ծառուկյային, ապա վերջինս հաղթելու ավելի մեծ շանսեր կունենա, քան նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է սոցիոլոգ, «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի նախագահ Ահարոն Ադիբեկյանը: «Գագիկ Ծառուկյանն ավելի ընկալելի է ընդդիմադիր զանգվածի համար, քան Քոչարյանը: Այլ հարց է, թե կկարողանա արդյոք Քոչարյանը հավաքել իշխանամետ զանգվածի ձայները»,-ասել է նա: Ըստ Ադիբեկյանի, ԲՀԿ հավաքած քվեները խորհրդարանական ընտրություններում 60 տոկոսով կազմված են հօգուտ իշխանության տված ձայներից, և միայն 40 տոկոսով՝ ընդդիմադիրների ձայներից: Ըստ նրա, ԲՀԿ-ն կկորցնի «իշխանական» ձայները և հազիվ թե կարողանա ստանալ ընդդիմադիր դաշտի ձայները, որտեղ հիմնական խաղացողներն են ՀԱԿ-ը, «Ժառանգությունն» ու ՀՅԴ-ն: Սոցիոլոգը նաև կարծիք է հայտնել, որ հաշվի առնելով ընդդիմության հավակնությունները, նրանք հազիվ թե կարողսնան միավորվել ու միասնական թեկնածու ընտրել նախագահական ընտրություններին մասնակցելու համար: Ուշագրավ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում Ամենաընթերցվողը բաժնում | Մոլդովան առաջին երկիրն է, որն անվտանգության և պաշտպանության համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ Բորելն ընդգծել է, որ ԵՄ–ն կշարունակի սատարել Մոլդովային ԵՄ–ին անդամակցելու ճանապարհին Հայտնի են «Ոզնի» մրցաշարի հաղթող թիմերը Evocabank-ի մասնակցությամբ կայացել է պատվոգրերի և նվերների հանձնման արարողությունը: Հնագիտական հուշարձանների տարածքում, այդ թվում՝ Կարմիր բլուրում, պեղումների թույլտվություններ են տրվել Խոսքը 32 հուշարձանի մասին է Փոխվարչապետ․ «Զվարթնոցի» նոր տերմինալի նախագիծ կա, բայց բարդություններ կան Նա նշել է, որ նոր տերմինալի նախագծի արժեքը մոտ 450 մլն եվրո է կազմում |