«Արմավիան» նախատեսում է օգոստոսի 1-ից Երևան-Հալեպ-Երևան լրացուցիչ չվերթ իրականացնել![]() PanARMENIAN.Net - «Արմավիա» ավիաընկերությունը նախատեսում է օգոստոսի 1-ից իրականացնել լրացուցիչ չվերթ Երևան-Հալեպ-Երևան ուղղությամբ: Այս մասին PanARMENIAN.Net -ին հայտնել են ավիաընկերության լրատվական ծառայությունից։ Համաձայն հաղորդագրության՝ լրացուցիչ չվերթներ նախատեսվում են իրականացվել նաև օգոստոսի 8-ին, 15-ին, 22-ին և 29-ին: Չվերթները կիրականացվեն 108 տեղանոց «Բոինգ» օդանավով: «Չնայած Սիրիայում և մասնավորապես Հալեպ քաղաքում ընթացող կռիվներին՝ ազգային ավիափոխադրող «Արմավիա» ավիաընկերությունը ցուցաբերելով հայրենասիրություն, սիրիահայ մեր հայրենակիցներին պատերազմական գոտուց դուրս բերելու նպատակով իր բարեկամական ձեռքն է մեկնում», - ասված է հաղորդագրությունում: Օրերս «Արմավիան» հայտարարել էր, որ որ պատրաստ է շարունակել չվերթների իրականացումը Սիրիայի ուղղությամբ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |