ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը պատրաստ է աջակցել դեպի Սիրիա լրացուցիչ չվերթերի իրականացմանը

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը պատրաստ է աջակցել դեպի Սիրիա լրացուցիչ չվերթերի իրականացմանը

PanARMENIAN.Net - Հայաստանի սփյուռքի նախարարությունը հուլիսի 26-ին նամակ էր հղել էկոնոմիկայի նախարարություն ազգային ավիափոխադրող «Արմավիայի» այն հայտարարության առնչությամբ, որ վերջինս պատրաստ է լրացուցիչ չվերթեր իրականացնել Սիրիայի ուղղությամբ միայն, եթե կառավարությունը յուրաքանչյուր տոմսի համար 100 հազար դրամ հատկացնի:

Ինչպես հայտնել են PanARMENIAN.Net ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում, նախարարությունը պատրաստ է աջակցել դեպի Սիրիա լրացուցիչ չվերթերի իրականացմանը: Էկոնոմիկայի նախարարությունում գտնում են, որ այդ խնդրի լուծման համար հարկավոր է ներգրավել նաև այլ կառույցներ, մասնավորապես ֆինանսների նախարարությանը, Քաղավիացիայի գլխավոր վարչությանը և շահագրգիր այլ կողմերի:

Ավելին, էկոնոմիկայի նախարարությունում հավելել են, որ վերջնական որոշումը պետք է կայացնի կառավարությունը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---