Օլիմպիական չեմպիոն Մնացական Իսկանդարյանը կընդգրկվի FILA «Փառքի դահլիճում»

Օլիմպիական չեմպիոն Մնացական Իսկանդարյանը կընդգրկվի FILA «Փառքի դահլիճում»

PanARMENIAN.Net - Օգոստոսի 3-ին Լոնդոնում տեղի կունենա լեգենդար ըմբիշների, նրանց մարզիչների ու ղեկավարներին FILA «Փառքի դահլիճում» ընդգրկելու հանդիսավոր արարողությունը: Արարողությունը կնախորդի հունահռոմեական, կանանց և ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարերի մեկնարկին Օլիմպիադա-2012-ում, որ մեկնարկելու են օգոստոսի 5-ին:

Դափնեկիրների թվում է նաև 1992թ. հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի չեմպիոն Մնացական Իսկանդարյանը, հայտնում է wrestrus.ru-ն:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---