Սարգիս Գրիգորյան. Ասադի ռեժիմը դատապարտված է, իսկ նրա հաջողությունը Հալեպում միայն կձգձգի հակամարտությունը![]() 1 օգոստոսի 2012 - 15:36 AMT PanARMENIAN.Net - Սիրիայի գործող իշխանությունները նախագահ Բաշար Ասադի գլխավորությամբ դատապարտված են, գտնում է արաբագետ Սարգիս Գրիգորյանը: «Եթե Հալեպում կառավարական ուժերին հաջողվի հաջողության հասնել, դա միայն կձգձգի հակամարտությունը: Հակամարտության լուծումն այն կլինի, որ Բաշար Ասադը վաղ թե ուշ հրաժարական կտա: Միանշանակ»,-հայտարարել է նա Երևանում կայացած մամլո ասուլիսում: Ըստ նրա, այն մասին, որ Ասադի ռեժիմը դատապարտված է, վկայում է ուժեղ արտաքին ճնշումը Սիրիայի հանդեպ, առաջատար տերությունների հստակ դիրքորոշումը Սիրիայի հարցում, և այն, որ նրանց ծրագրերում ոչ մի կերպում չի հիշատակվում Ասադի կողմից իշխանությունը պահպանելու հնարավորությունը: Ըստ փորձագետի, Հալեպի համար այժմ ընթացող մարտերը ընդդիմության քաղաքականության հետևանք են, որը ձգտում է մարտական գործողությունները տեղափոխել խոշոր քաղաքներ, և Հալեպը երկրորդ Բենգազիի վերածելու ցանկությամբ, որը ժամանակին դարձել էր լիբիացի ապստամբների կենտրոնը Քադդաֆիի դեմ կռվում: Ինչ վերաբերում է Սիրիայի ապագային, ապա, ըստ Գրիգորյանի, այժմ անհնար է կանխատեսել, թե ինչ ուժեր կգան իշխանության Ասադի պաշտոնանկությունից հետո, քանի որ ընդդիմությունը տարբեր ուժերից է բաղկացած, որոնք զգալի տարաձայնություններ ունեն: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |