Հայփոստը 2 փոստային բաժանմունք է վերաբացել![]() 1 օգոստոսի 2012 - 15:50 AMT PanARMENIAN.Net - Այսօր տեղի ունեցավ Արմավիրի մարզի Զվարթնոց (թիվ 1109) և Վաղարշապատ (թիվ 1101) համայնքների փոստային բաժանմունքների վերաբացման արարողությունը, հայտնում է ընկերության մամլո ծառայությունը: Զվարթնոցի 132մ2 և Վաղարշապատի 382մ2 տարածքով փոստային բաժանմունքները համալրեցին Հայփոստի արդիականացված փոստային բաժանմունքների շարքը: Նորացված փոստային բաժանմունքների վերաբացմանը ներկա էին Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգոյանը, «Հայփոստ թրասթ մենեջմենթ»-ի կառավարող տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը, «Հայփոստ» ՓԲԸ-ի գործադիր տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանը, ինչպես նաև տեղի բնակիչները: Յուրաքանչյուր արդիականացված բաժանմունք, ներառյալ` հետնամասը, ամբողջովին վերանորոգված է: Փոստային բաժանմունքներն ամբողջովին կահավորված և ձևավորված են` համաձայն Հայփոստի նոր կերպարի: Արդիականացված բաժանմունքներում ծառայությունները մատուցվում են ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների, նորարարական ծրագրերի, գլխամասի հետ առցանց կապի միջոցով, ինչը հնարավորություն է տալիս ավելի արագ և արդյունավետ փոստային, ֆինանսական և կոմերցիոն ծառայություններ մատուցել բնակչությանը: Նորացված բաժանմունքներն ապահովված են անվտանգության համակարգերով: Արդիականացված փոստային բաժանմունքներում հաճախորդները կարող են ձեռք բերել թերթեր, ամսագրեր, գրքեր և այլ մանրածախ ապրանքներ: «Ծառայությունների անկյուն»-ում հնարավոր է օգտվել համացանցից, տպել, կատարել պատճենահանում, ուղարկել ֆաքս և այլն: Նորացված փոստային բաժանմունքների վերապատրաստված աշխատակիցները պատրաստ են հավուր պատշաճի աջակցել հաճախորդներին: «Հայփոստ թրասթ մենեջմենթ»-ը մտադիր է զարգացնել ավանդական փոստային ծառայությունները ինչպես նաև ներդնել ժամանակակից, բնակչության կողմից պահանջված կոմերցիոն և փոստային-ֆինանսական ծառայություններ, ինչպիսիք են կատալոգային վաճառքը, ավտոմեքենաների, ճամփորդական և այցելուների (visitor) ապահովագրություն, սուրհանդակային և այլ ծառայություններ: Հայփոստի մատուցած ծառայությունները հավասարապես հասանելի են թե’ քաղաքաներում, թե’ հեռավոր գյուղական համայնքներում: Ժամանակակից ծառայությունների շարքի համալրմանը զուգահեռ` պարբերաբար աճում է նաև մատուցած ծառայությունների որակը: Հայփոստը նախատեսում է 2012թ.-ի ընթացքում վերաբացել ևս 50 արդիականացված բաժանմունք՝ նորացված բաժանմունքների թիվը հասցնելով 170-ի: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |