Սեպտեմբերի 9-ին Թուրքիայի Սուրբ Խաչ հայկական եկեղեցում պատարագ կանցկացվի

Սեպտեմբերի 9-ին Թուրքիայի Սուրբ Խաչ հայկական եկեղեցում պատարագ կանցկացվի

PanARMENIAN.Net - Թուրքական «Անադոլու» գործակալության փոխանցմամբ այս տարի Աղթամար կզու հայկական Սուրբ Խաչ եկեղեցում թույլատրվել է պատարագ անցկացնել սեպտեմբերի 9-ին:

Վան նահանգի իշխանությունները պատրաստվում են ընդունել հայ զբոսաշրջիկներին:

Վանի փոխնահանգապետ Աթայ Ուսլուն մամուլի ասուլիս է հրավիրել, որի ժամանակ կոչ է արել բոլորին այցելել Վան: Նշենք, որ թուրքերը 10-րդ դարում կառուցված Սուրբ Խաչը վերածել են թանգարանի և թույլատրում են կրոնական արարողոթյուններ անցկացնել այնտեղ միայն տարին մեկ անգամ:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---