Ճանապարհային շինարարության խնդիրները քննարկվել են ՀՀ տրանսպորտի նախարարի մոտ![]() 1 օգոստոսի 2012 - 17:43 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի մոտ օգոստոսի 1-ին տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն ճանապարհաշինարարական խորհրդի անդամների հետ: Ինչպես հաղորդում է նախարարության մամլո ծառայությունը, նիստի ընթացքում քննարկվել են հարցեր, որոնք առնչվում են Հյուսիս-հարավ ճանապարահատվածի` դեպի հարավ գնացող ուղղությանը` դժվարանցանելի տեղամասերի շրջանցում, ճանապարհի կարգի ընտրություն, հետագա շինարարություն, եւ այլն: Այս առնչությամբ Գագիկ Բեգլարյանը առաջնային է համարել ճանապարհների որակի եւ անվտանգության պահպանումը, ինչպես նաեւ կարեւորել առանցքային մեծ բեռնվածք ունեցող ավտոմոբիլների կողմից ճանապարհներին հասցվող վնասների փոխհատուցման օրենսդրական կարգավորումը: «Մենք մեծ վնաս ենք հասցնում մեր տնտեսությանը, եթե ամեն տարի նույն ճանապարհի վրա գումարներ ենք ծախսում»,- ընդգծել է նա: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |