Լ. Զուրաբյանը ողջունել է բոլոր նրանց, ովքեր անհանգստացած են ՀԱԿ ակտիվիստների ճակատագրով![]() 1 օգոստոսի 2012 - 18:23 AMT PanARMENIAN.Net - ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, հանդես գալով խուլիգանության համար ազատազրկման տարբեր ժամկետների դատապարտված ՀԱԿ ակտիվիստների աջակցության համար կազմակերպված ակցիայի ժամանակ, ցուցարարների ուշադրությունը հրավիրել է նրան, որ ակցիան տեղի է ունենում ՀԱԿ-ի ձևավորման 4-րդ տարելիցի օրը: «Եվ այն, որ մենք տոնում ենք ՀԱԿ-ի 4-րդ տարելիցը ակցիայով, վկայում է ՀԱԿ էության մասին»,-ընդգծել է նա: Զուրաբյանի խոսքով, ՀԱԿ-ը պայքարում է երկրում ֆունդամենտալ ժողովրդավարական արժեքների համար: «Եվ ՀԱԿ-ի երիտասարդ սերունդը ցույց տվեց, որ 2007-2008թ-ից տեղի ունեցող սերնդափոխությունը, լավ արդյունք է տվել և որ նրանք պատրաստ են հայտնվել բանտում` հանուն այդ արժեքների»: Նա հավելել է, որ եթե երկրում կա նման երիտասարդություն, «ապա այս բռնատիրության օրերը հաշված են»: Զուրաբյանը նաև ողջունել է քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչներին, որոնք կապ չունեն Կոնգրեսի հետ, սակայն անհանգստացած են վերջինիս ակտիվիստների ճակատագրի համար և եկել են մասնակցելու այս բողոքի ակցիային: 2011թ. օգոտոսի 9-ին ոստիկանությունը ձերբակալել է Հակ ակտիվօստներին: Ըստ ՀԱԿ-ի տեղեկատվության, օգոտոսի 9-ին ոստիկանությունը բռնություն է կիրառել Կոնգրեսի համակիրներ Տիգրան Առաքելյանի և Արտակ Կարապետյանի նկատմամբ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |