Լոնդոն-2012. Մելինե Դալուզյանը պոկում վարժությունն ավարտեց 6-րդ տեղում 1 օգոստոսի 2012 - 19:12 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 1-ին Օլիմպիական խաղերում պայքարի մեջ մտավ Եվրոպայի կրկնակի չեմպիոն և աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Մելինե Դալուզյանը: Պոկում վարժությունում հայ մարզուհին առաջին մոտեցմամբ հեշտությամբ բարձրացրեց 111 կգ: Այնուհետև նա մոտեցավ 115 կգ քաշին և չկարողացավ պահել գլխավերևում: 3-րդ փորձն էլ էր անհաջող, և Դալուզյանը վարժությունն ավարտեց 6-րդ տեղում: Պոկման առաջատարը 115 կգ-ով Սիմ Ռիմ Յոնգն է (ԿԺԴՀ), Դինա Սազանավեցը (Բելառուս) նույնքան քաշով 2-րդն է, իսկ 3-րդ տեղը զբաղեցնում է ղազախ Աննա Նուռմուկխամբետովան, որը ևս բարձրացրել է 115 կգ: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Մինչև 2 տարեկան երեխաները կկարողանան մանկապարտեզ հաճախել Դա դեռևս պիլոտային ծրագիր է Կիրանցում բնակիչները քանդում են գույքը՝ տարածքը հանձնելուց առաջ Բնակիչներից մեկն էլ փորձել է այրել իր հողակտորը, որը ևս պետք է անցնի Ադրբեջանին Հայաստանում առաջին մյուսլի արտադրող ընկերությունն է հիմնադրվել Հայկական առաջին մյուսլիների արտադրության գործընկերն Ակբա Ֆեդերացիան է Բիբլոս Բանկ Արմենիան` ապագա նորարաների կողքին. Բարի գալուստ CaseKey 2024 Առաջիկա 6 ամսվա ընթացքում մասնակիցները կլուծեն 4 բիզնես քեյս |