Մելինե Դալուզյանը ևս ձախողվեց Օլիմպիական խաղերում![]() 1 օգոստոսի 2012 - 20:00 AMT PanARMENIAN.Net - Օլիմպիական խաղերի 69 կգ քաշային կանանց պայքարում Եվրոպայի կրկնակի չեմպիոն և աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Մելինե Դալուզյանը ձախողվեց: Հրման ժամանակ նա երկու մոտեցմամբ չկարողացավ բարձրացնել 140 կգ-ոց ծանրաձողը, այնուհետև կատարեց 2 կգ-ոց քայլ, որպեսզի կարողանա պայքարել մեդալի համար, սակայն այն նույնպես օգտագործել չկարողացավ: Հայ մարզուհին 0 ստացավ և դուրս մնաց հետագա պայքարից: Պոկում վարժությունը Դալուզյանը ավարտել էր 6-րդ տեղում` բարձրացնելով 111 կգ: Իսկ Օլիմպիական խաղերի չեմպիոնի կոչումը 261 կգ նվաճեց Սիմ Ռիմ Յոնգը (ԿԺԴՀ), Դանիելա Կոկոսը (Ռումինիա) 256 կգ արժանացավ արծաթե, իսկ Մարիա Շկերմանկովան (Բելառուս) նույնքան քաշով` բրոնզե մեդալի: Մինչ այդ Օլիմպիադայում անհաջող էր ելույթ ունեցել նաև 69 կգ քաշային ծանրորդ Առաքել Միրզոյանը, նա ևս հրումում 0 էր ստացել: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |