ԱՄՆ Կոնգրեսը օրինագիծ է ընդունել Իրանի դեմ պատժամիջոցների խստացման մասին

ԱՄՆ Կոնգրեսը օրինագիծ է ընդունել Իրանի դեմ պատժամիջոցների խստացման մասին

PanARMENIAN.Net - Հետևելով Ներկայացուցիչների պալատի օրինակին՝ ԱՄՆ Կոնգրեսն օրինագիծ է ընդունել, որով նախատեսվում է էլ ավելի խստացնել միակողմանի պատժամիջոցներն Իրանի դեմ: Դրանից մի քանի ժամ առաջ Ներկայացուցիչների պալատը կողմ քվեարկեց այս նախաձեռնությանը՝ 421 ձայնով:

Ըստ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեի նախագահ Իլեանա Ռոս-Լեյթենի փաստաթուղթը «սև ցուցակում է ընդգրկում Իրանի էներգետիկայի հատվածը և նրա հետ գործ ունեցող բոլոր օտարեկրյա ընկերություններին»:

Այժմ փաստաթուղթը կներկայացվի ԱՄՆ նախագահի հաստատմանը:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---