ԲՀԿ-ն ՏԻՄ ընտրություններում կառաջադրի միայն նրանց, ով հաղթելու իրական շանսեր ունի![]() 2 օգոստոսի 2012 - 14:12 AMT PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համար սեպտեմբերի 9-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում բոլոր համայնքներում թեկնածու առաջադրելն ինքնանպատակ չէ: Այդ մասին Երևանում կայացած ասուլիսում հայտարարել է կուսակցության մամլո քարտուղար Տիգրան Ուրիխանյանը: «Մենք շատ պարզ ու հասկանալի խնդիր ունենք՝ առաջադրել քաղաքներում ու համայնքներում այն մարդկանց, որոնք հեղինակություն ունեն, հավանության, աջակցության են արժանացել այդ համայնքների բնակչության կողմից և կարող են պատասխանտվություն կրել ու ղեկավարել համայքը՝ որակական փոփոխություն ապահովելով համայնքի բնակիչների կյանքում»,-ասել է նա: Ըստ Ուրիխանյանի, որոշ համայնքներում դեռևս քննարկումներ են գնում, ավարտին պես հանրությունը կիրազեկվի արդյունքների մասին, ինչպես դա արվեց արդեն հայտնի թեկնածուների դեպքում: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |