Մարտին Բերբերյան. Մեր բոլոր ըմբիշները մեդալներ նվաճելու շանսեր ունեն 2 օգոստոսի 2012 - 14:06 AMT PanARMENIAN.Net - Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն ու աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Մարտին Բերբերյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ հայ ըմբիշները լավ շանսեր ունեն Լոնդոնում ոսկի նվաճելու համար: «Ցավոք, մինչ օրս մեր հավաքականն անհաջող է հանդես գալիս, սակայն, կարծում եմ, մեդալ, այնուամենայնիվ, կունենանք: Ինչ վերաբերում է ըմբիշներին, ապա կասեմ, որ բոլոր 7 մարզիկները լավ են նախապատրաստված և իրական շանսեր ունեն մեդալներ նվաճելու: Ուղղակի պետք է կենտրոնանալ ու բաց չթողնել այդ հնարավորությունը: Բոլոր մեր մարզիկներին հաջողություն եմ մաղթում»,-ասել է Բերբերյանը: Պեկինի օլիմպիական խաղերի մասնակիցն այժմ բնակվում և աշխատում է ԱՄՆ-ում որպես մարզիչ: Ըստ նրա, նա համագործակցում է նաև ԱՄՆ հավաքականի հետ՝ մարզելով ըմբիշներին ուսումնամարզական հավաքների ժամանակ: «Երեք օրից ես կմեկնեմ Լոնդոն և ներկա կլինեմ Օլիմպիական խաղերին: Հատկապես հետևելու եմ ըմբիշների պայքարին՝ սատարելով իմ ընկերներին»,-ասել է Բերբերյանը: Հայ ըմբիշները Օլիմպիադայում մեկնարկում են օգոստոսի 5-ին: Առաջինը մրցագորգ դուրս կգա հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |