«Վսեսվիտ» գրական ամսագրի անձնակազմը պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության մեդալով 2 օգոստոսի 2012 - 14:38 AMT PanARMENIAN.Net - Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելու և Հայ գրատպության 500-ամյակի կապակցությամբ, ինչպես նաև հայ-ուկրաինական գրական կապերի զարգացման և Ուկրաինայում հայկական գրական ժառանգության տարածման գործում զգալի ավանդ ունենալու համար «Վսեսվիտ» համաշխարհային գրականության ամսագրի գլխավոր խմբագիր Յյուրի Միկիտենկոն, գլխավոր խմբագրի տեղակալ Դմիտրի Դրոզդովսկին և պատասխանատու քարտուղար Նինա Խարչուկը պարգևատրվել են ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալով: Այս մասին հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքը: Հիշեցնենք, որ մարտի 22-ին Հայաստանի գրողների միությունում գրականության սիրահարների դատին հանձնվեց ուկրաինական «Վսեսվիտ» ամսագրի հոբելյանական հատուկ համարը: Այնտեղ ներառված է հայ դասական և ժամանակակից գրողների ստեղծագործությունների ընտրանին: Ամսագրի առաջին էջում են նաև Հայաստանի և Ուկրաինայի նախագահների ողջույնի խոսքերը: Համարը ներկայացվել էր Հայաստանում Ուկրաինայի մշակույթի օրերին: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները |